«Atomexpo2019» միջազգային համաժողովին ՀԱԷԿ-ն առաջին անգամ սեփական տաղավարով է ներկայացել
15/04/2019 14:37

«Atomexpo2019» միջազգային համաժողովին ՀԱԷԿ-ն առաջին անգամ սեփական տաղավարով է ներկայացել

Սոչիում մեկնարկել է «Atomexpo2019» միջազգային համաժողովը, այս մասին Սոչիից հայտնում է Aysor.am-ի թղթակիցը։

Համաժողովին հայաստանյան պատվիրակությունը գլխավորում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։

Հայկական պատվիրակության կազմում են նաև ՀԱԷԿ գործադիր տնօրեն Մովսես Վարդանյանը, էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի  փորձագետ Արա Մարջանյանը և այլք։

Այս տարի առաջին անգամ համաժողովին հայկական ԱԷԿ-ն ունի առանձին տաղավար, որտեղ այցելուները կարող են ծանոթանալ ատոմակայանի գործունեությանը։



«Atomexpo»-ն մեծ հարթակ է, որտեղ քննարկվում են էներգետիկայի ոլորտում եղած թրենդերն ու դրանց ապագա զարգացումը։

Համաժողովն անցկացվում է 2009 թվականից։ Այս տարի դրան ներկայացված է 3600 մասնակից՝ 74 երկրից։ Համաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև ապրիլի 16-ը։ 

«Atomexpo2019» միջազգային համաժողովին ՀԱԷԿ-ն առաջին անգամ սեփական տաղավարով է ներկայացել