15/04/2019 12:02
Առայժմ հայտնի չէ՝ Գագիկ Ծառուկյանը կգնա՞ «Արարատցեմենտի» բողոքող աշխատակիցների հետ հանդիպման. Իվետա Տոնոյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին զեկուցվել է «Արարատցեմենտի» աշխատակիցների՝ առավոտից մեկնարկած բողոքի ակցիայի մասին, սակայն առայժմ հայտնի չէ՝ ԲՀԿ առաջնորդը կգնա՞ վերջիններիս հետ հանդիպման, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Ինչպես գիտեք, պարոն Ծառուկյանն «Արարատցեմենտը» հավատարմագրային կառավարման է հանձնել «Մուլտի գրուպ կոնցերնին»։ Բնականաբար, այսօր մամուլից տեղեկացել ենք, որ բողոքի ցույց է իրականացվում, ինչպես նաև տեղյակ ենք բարձրաձայնվող խնդիրների մասին։ Պարոն Ծառուկյանին զեկուցվել է խնդրի մասին, սակայն այս պահին որևէ տեղեկատվություն չունեմ առաջիկա քայլերի առնչությամբ։ Տեղեկություն չունեմ՝ արդյոք նա կհանդիպի ցուցարարների հետ։ Եթե նորություն լինի, հավելյալ տեղեկատվություն կտրամադրենք», - ասաց Իվետա Տոնոյանը։
Հիշեցնենք, որ դեռ ուրբաթ երեկոյան «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն աշխատակիցներին հայտնել էր, որ պետք է աշխատանքից ազատման ծանուցագրեր բաժանվեն: Այսօր առավոտյան աշխատակիցները հրաժարվել են վերցնել ծանուցագրերը։
Գործարանի տնօրինությունը պարզաբանել է, որ ցեմենտի արտադրման ծախսերը շատ են, ինքնարժեքը բարձր է, իրենք չենք կարող մրցակցել իրանական ցեմենտի հետ:
Աշխատակիցները, ի նշան բողոքի, փակել են գործարան տանող ճանապարհը և պահանջում են, որ անձամբ Գագիկ Ծառուկյանն իրենց հայտնի գործարանը փակելու որոշման մասին: