#SutNikol նախաձեռնության անդամներն ազատ են արձակվել
15/04/2019 10:53

#SutNikol նախաձեռնության անդամներն ազատ են արձակվել

#SutNikol նախաձեռնության անդամներն ազատ են արձակվել ոստիկանության Կենտրոնականի բաժնից, Aysor.am-ին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ըստ աղբյուրի՝ ազատ է արձակվել ընդհանուր առմամբ 9 քաղաքացի։

Մեզ տեղեկացրին, որ նրանք բերման էին ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքսգրքի 172.2 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար. այն է՝ հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելը։

Ավելի վաղ Aysor.amհայտնել էր, որ #SutNikol նախաձեռնության համակարգողներ Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանն ու Կոնստանտին Տեր-Նակալյանը առավոտից ակցիա էին իրականացնում Երևանի փողոցներում՝ #SutNikol գրությամբ գրաֆիտներ պատկերելով։ Ոստիկանությունը նրանց նկատմամբ բերում էր իրականցրել։

#SutNikol նախաձեռնության անդամներն ազատ են արձակվել