15/04/2019 19:49
Թրամփը Boeing-ին խորհուրդ է տվել վերանվանել 737 MAX մոդելը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Boeing ընկերությանը խորհուրդ է տվել վերանվանել 737 MAX ինքնաթիռի մոդելը:
«Ի՞նչ գիտեմ ես բրենդինգի մասին՝ գուցե ոչինչ (ես, այնուամենայնիվ, նախագահ դարձա), բայց, եթե ես լինեի Boeing-ի տեղում, կվերացնեի Boeing 737 MAX-ի անսարքությունները, կավելացնեի մի քանի լրացուցիչ հիանալի գործառույթներ և կփոխեի ինքնաթիռի անվանումը: Ոչ մի արտադրանք այդպես չի տուժել, ինչպես դա»,- գրել է Թրամփը Twitter-ում: