Գեղամ Գևորգյանը՝ ՏՄՊՊՀ նախագահի թեկնածու
16/04/2019 17:18

Գեղամ Գևորգյանը՝ ՏՄՊՊՀ նախագահի թեկնածու

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է Գեղամ Գևորգյանի  թեկնածությունը, այդ մասին Aysor.am-ը տեղեկանում է Ազգային ժողովից։

Նշենք, որ ՏՄՊՊՀ նախագահը մինչ այժմ Արտակ Շաբոյանն էր։ Գեղամ Գևորգյանը ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարարն էր։

Կառավարության կառուցվածքում կատարվող փոփոխություններով, գյուղատնտեսության նախարարությունը լուծարվում է։

Գեղամ Գևորգյանը՝ ՏՄՊՊՀ նախագահի թեկնածու