17/04/2019 13:10
Ասանժն արժանացել է ԶԼՄ ազատության Եվրախորհրդարանի մրցանակին
«WikiLeaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժն արժանացել է Եվրախորհրդարանի՝ ԶԼՄ ազատության համար այս տարվա մրցանակին, հայտնում է «The Sydney Morning Herald»-ը։
Մալթայում սպանված լրագրողուհի Դաֆնա Կարուանա Գալիցիայի անվան մրցանակը հանձնվում է ամեն տարի։ Քանի որ Ասանժը գտնվում է կալանքի տակ, մրցանակը նրա փոխարեն ստացել է 1976 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մեյրիդ Կորիգանը։
Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Եվրախորհրդարանում, Ստրասբուրգում, փոխանցում է ТАСС գործակալությունը։
Ասանժին այդ մրցանակին առաջադրել էր Եվրախորհրդարանում եվրոպական ձախ կուսակցությունների միացյալ խմբակցությունը (GUE/NGL)։ Ջուլիան Ասանժը հիմնադրել է «WikiLeaks»-ը 2006 թվականին։
Այդ ժամանակվանից կայքում հրապարակվել են տարաբնույթ, այդ թվում՝ գաղտնի տվյալներ տարբեր կառավարությունների գործունեության վերաբերյալ։
Պետդեպի փաստաթղթերի հրապարակման համար ԱՄՆ-ում լրագրողին մահապատժ է սպառնում։