17/04/2019 09:58
«Ժամանակ». Տեղի է ունենում պետական համակարգի ՔՊ-ականացում
«Ժամանակ» թերթը գրում է.
«Պետական կառավարման համակարգին մոտ մեր աղբյուրը տեղեկացնում է, որ ամենուր ՔՊ-ն նշանակում է իր կոմիսարներին, հիմնականում տվյալ պետական հաստատության տնօրենի տեղակալի պաշտոնում: Նրանց հանձնարարված է հետևել տնօրենի գործունեությանը և հանգամանալից զեկուցել կուսակցական վերադասին, իսկ մյուս կողմից՝ սովորել աշխատանքի նրբություններն ու համապատասխան հմտություն ձեռք բերել, որպեսզի պատեհ պահի փոխարինեն հիմնարկի ղեկավարին՝ այսպիսով ամբողջականացնելով պետական ապարատի ՔՊ-ականացումը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։