17/04/2019 11:00
Ի վերջո, հնարավոր է, որ նախարարությունների թիվը կրճատվի մինչև յոթի. Նախարար
Անձամբ ինձ համար ողջունելի է, որ կառավարությունը կրճատում է նախարարությունների թիվը, որովհետև այսօրվա կառավարությունը նպատակ չունի նախարարական պորտֆելներով ապահովվել իր շրջապատին և մերձավորներին, ինչը նախկիոնւմ եղել է, ԱԺ այսօրվա նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։
Նա միաժամանկ հարց ուղղեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին՝ ինչպե՞ս է հաստատվել կառավարության արդյունավետությունը 12 նախարարությունների մոդելով։
«Մեր քննարկումներն են հանգեցրել այս կազմին։ Ի վերջո, հնարավոր է, որ նախարարությունների թիվը կրճատվի մինչև յոթի։ Մենք վերաբաշխել ենք կրկնվող ոլորտները։ Կառավարությունը պատասխանատու է բոլոր ոլորտների համար։ Մենք գտնում ենք, որ նախարարությունների ներկայիս ցանկն ամենաօպտիմալն է»,- ասաց նախարարը։