.jpg)
18/04/2019 16:20
«Այաքսը» մտադիր է նոր պայմանագիր կնքել մարզիչ Էրիկ տեն Հագի հետ
«Այաքսը» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտ: «Այաքսը» նրան նոր պայմանագիր կառաջարկի մինչև 2024 թվականի ամառ:
Ակումբի մարզչական տնօրեն Մարկ Օվերմարսը հայտնել է, որ 49-ամյա հոլանդացի մասնագետի հետ բանակցությունները մոտ ժամանակում կսկսվեն:
Տեն Հագն «Այաքսին» հասցրել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ ակումբը խաղալու է «Տոտենհեմի» հետ: