Գարեգին Բաղրամյանը՝ ՀԾԿՀ նախագահ
18/04/2019 18:02

Գարեգին Բաղրամյանը՝ ՀԾԿՀ նախագահ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության քվեարկության արդյունքներով, Գարեգին Բաղրամյանը ընտրվեց. 85 պատգամավոր կողմ էր քվեարկել նրա թեկնածությանը, 20-ը դեմ էին, այդ մասին այսօր խորհրդարանում տեղեկացրեց Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։
 
Քվեարկությանը մասնակցել էր 106 պատգամավոր, 1 քվեաթերթիկ անվավեր է եղել։ 
 
Նկատենք՝ Գարեգին Բաղրամյանը Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պարտականություններն էր կատարում։ Նրա թեկնածությունը խորհրդարանին առաջարկել էր ՀՀ վարչապետը։
Գարեգին Բաղրամյանը՝ ՀԾԿՀ նախագահ