Բակո Սահակյանն ու Իշխան Զաքարյանը քննարկել են Արցախում Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացմանը վերաբերող հարցեր
18/04/2019 13:17

Բակո Սահակյանն ու Իշխան Զաքարյանը քննարկել են Արցախում Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացմանը վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 18-ին ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում են Արցախի նախագահի լրատվական ծառայությունից։ 

Քննարկվել են այս տարի Արցախում կայանալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպմանն առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բակո Սահակյանն ու Իշխան Զաքարյանը քննարկել են Արցախում Համահայկական 7-րդ ամառային խաղերի անցկացմանը վերաբերող հարցեր