Գագիկ Ծառուկյանը կառավարությունում է
18/04/2019 14:40

Գագիկ Ծառուկյանը կառավարությունում է

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ եկավ կառավարություն, հայտնում է Aysor.am-ի թղթակիցը։

Հիշեցնենք՝ նախօրեին «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցների հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանն ասել էր, որ այսօր խորհրդարանում հանդիպում է ունենալու տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ։

Առավոտյան արդեն գործարանի ներկայացուցիչների և ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամների միջև քննարկում եղել է։