18/04/2019 13:05
Կառավարությունը արտոնություն տվեց երկու ընկերության. կստեղծվեն մի շարք աշխատատեղեր
Կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսային արտոնություն տրամադրեց «Ֆարմատեք» ՓԲ ընկերությանը։
Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ներերակային ինֆուզիոն հեղուկների, ամպուլաների, աչքի կաթիլների արտադրության մեջ։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 4.2 մլրդ դրամի ներդրում:
Ներկայումս կազմակերպությունում աշխատում է 69 աշխատակից, ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ստեղծել 6-10 նոր աշխատատեղ՝ 160 հազար դրամ միջին աշխատավարձով:
Կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց նաև «Վոլյում գրուպ» ՍՊ ընկերությանը։ Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են աշխատանքային ձեռնոցների արտադրության մեջ։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 662 մլն 300 հազար դրամի ներդրում: Ներկայումս ընկերությունն ունի 10 աշխատակից, ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ստեղծել 30-40 նոր աշխատատեղ՝ 90 հազար միջին աշխատավարձով: