Հյուսիսային Իռլանդիայում հրաձգության զոհը լրագրող էր
19/04/2019 13:39

Հյուսիսային Իռլանդիայում հրաձգության զոհը լրագրող էր

Հյուսիսիռլանդական Լոնդոնդերի քաղաքում հրաձգության հետևանքով մահացած կինը ամերիկյան Mediagazer-ի 29-ամյա խմբագիր Լայրա Մաքկին էր: Այս մասին հայտնում է պարբերականը, որում նա աշխատում էր:

Նշվում է, որ լրագրողը վիրավորում էր ստացել Հյուսիսային Իռլանդիայում անկարգությունների ժամանակ: Նրան հոսպիտալացրել էին, սակայն կյանքը փրկել չէր հաջողվել:

Տեղի ոստիկանությունը նրա սպանությունը որակել է որպես «ահաբեկչական գործողություն»:

Կատարվում է քննություն:

Հյուսիսային Իռլանդիայում հրաձգության զոհը լրագրող էր