Միհրան Պողոսյանը ձերբակալվել է. նրա արտահանձնումն ընթացքի մեջ է. ՀՔԾ
21/04/2019 20:15

Միհրան Պողոսյանը ձերբակալվել է. նրա արտահանձնումն ընթացքի մեջ է. ՀՔԾ

Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում հետախուզվող ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը հայտնաբերվել է, Aysor.am-ին տեղեկությունը պաշտոնապես հաստատում են ՀՔԾ լրատվական ծառայությունից։

«Միհրան Պողոսյանը հայտնաբերվել է Մոսկվայում, ՌԴ իրավապահների կողմից։ Նա ձերբակալվել է», - Aysor.am-ին փոխանցեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Նրա խոսքով, նախկին պաշտոնյայի արտահանձնման գործընթացը ըթացքի մեջ է։

Ապրիլի 15-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարերել ՀՔԾ քննիչի միջնորդությունը՝ ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Պոսոսյանին կալանավորելու մասին։

Հիշեցնենք՝ Միհրան Պողոսյանը 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել էր որպես մեղադրյալ այն բանի համար, որ օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: