23/04/2019 19:26
ՀԱՀ-ում տեղատարափ անձրևների հետևանքով 21 մարդ է մահացել
Հարավաֆրիկյան Հանրապետության արևելյան Քվազուլու-Նատալ նահանգում հորդառատ անձրևների հետևանքով մահացել է առնվազն 21 մարդ, հայտնում է News24-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Հաղորդվում է, որ բժշկական օգնության համար դիմել է 32 մարդ: Նախորդ գիշեր ստացվել է ավելի քան 2000 զանգ:
ՀԱՀ-ի օդերևութաբանական ծառայությունը կանխատեսում է, որ երկրի արևելքում սպասում են տեղատարափ անձրևներ և ուժեղ քամի: