.jpg)
29/04/2019 13:20
«Ռեալը» 17 տարվա ընթացքում առաջին անգամ պարտվել է «Ռայոյին»
«Ռեալն» Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում 0:1 հաշվով պարտվել է «Ռայո Վալեկանոյին»:
Մադրիդյան ակումբը հակառակորդին զիջել է 2002 թվականի հունվարից ի վեր առաջին անգամ:
Առաջին խաղում «Ռեալը» հաղթել էր 4:0 հաշվով:
Եթե դիտարկվի միայն իսպանական առաջնությունը, ապա «Ռայոյից» «Ռեալը» 0:1 հաշվով պարտություն էր կրել 1997 թվականի փետրվարին: