.jpg)
29/04/2019 18:46
Անրին իր ծառայություններն առաջարկել է «Անդերլեխտին»
«Մոնակոյի» նախկին մարզիչ Թյերի Անրին շարունակում է նոր աշխատանք փնտրել:
Ֆրանսիացին իր ծառայություններն առաջարկել է բելգիական «Անդերլեխտին»: Նա թեկնածուների ցուցակում է, սակայն այս պահին չկա ոչ մի ազդանշան առ այն, որ «Անդերլեխտը» լրջությամբ է դիտարկում նրա թեկնածությունը:
Այս մրցաշրջանում Անրին «Մոնակոյում» երեք ամիս է աշխատել: