.png)
29/04/2019 17:21
«Միլանն» աշխատանքից չի ազատի Գատուզոյին մինչև մրցաշրջանի ավարտը
«Միլանի» ղեկավարությունը որոշել է թիմում պահել Ջենարո Գատուզոյին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Ակումբի ղեկավարությունը դիտարկել է «Տորինոյի» հետ խաղում կրած պարտությունից հետո մասնագետին հեռացնելու տարբերակը, սակայն խորհրդի արդյունքում որոշել են, որ այս պահին այլընտրանքային արժանի տարբերակ չկա:
34 տուրից հետո «Միլանն» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում: