Որևէ բողոք չկա քրեակատարողական հիմնարկների պահման պայմաններից, թիվը 0 է. Արտակ Զեյնալյան
29/04/2019 11:53

Որևէ բողոք չկա քրեակատարողական հիմնարկների պահման պայմաններից, թիվը 0 է. Արտակ Զեյնալյան

Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը վստահ է՝ Հայաստանում դատարաններն այժմ ավելի անկախ են, քան նախկինում էին։

«Այն, որ այսօր դատարաններն ավելի անկախ են, կարծում եմ, դրանում համոզվել եք», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նախարարը։

Կառավարության պաշտոնյայի համար հպարտանալու մյուս առիթը քրեակատարողական հիմնարկներում ազատազրկվածների պահման պայմաններն էին։ Նա ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, որ քրեակատարողական հիմնարկներում պայմանները լավն են և ոչ մի ազատազրկված դրանից չի դժգոհում։

«Այս պահի դրությամբ ունենք հինգ հացադուլավոր։ Սա շատ ցածր ցուցանիշ է նախկին տարիների համեմատ։ Որևէ բողոք չկա քրեակատարողական հիմնարկների պահման պայմաններից, թիվը 0 է։ Իմ պաշտոնավարման ընթացքում չեմ հիշում մի դեպք, որ դատապարտյալը հացադուլի դիմած լինի՝ բողոքելով քրեակատարողական հիմնարկի պայմանների դեմ։ Բոլորը քրեական գործին են առնչվում։ Դրանք արդարադատության նախարարության տիրույթից դուրս են», - հայտարարեց նախարարը։

Նա ներկայացրեց, որ քրեակատարողական հիմնարկներում յուրաքանչյուր մահճակալի վրա գրանցված է մեկ դատապարտյալ, հետևաբար քնելու հերթ ու դրա շուրջ վեճեր հիմնարկներում չկան, վերացված են։

«Քրեակատարողական հիմնարկներում մահճակալների թիվը 5350-ի չափ է, իսկ և դատապարտյալների, և կալանավորված անձանց քանալը 2287 է, հետևաբար չի կարղ լինել ծանրաբեռնվածություն։ Լուծված է այս խնդիրը այս իշխանությունների օրոք», - հայտարարեց նախարարը։

Որևէ բողոք չկա քրեակատարողական հիմնարկների պահման պայմաններից, թիվը 0 է. Արտակ Զեյնալյան