Երևանում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը
30/04/2019 10:50

Երևանում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը:

Նիստին նեղ կազմով կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի վարչապետները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը: 

Այնուհետև քննարկումը կշարունակվի ընդլայնված կազմով, որին կմիանան երկրների փոխվարչապետները:

Նիստին և վարչապետների դիմավորման արարողությանը կարող եք հետևել Aysor.am-ի ուղիղ եթերով:

Երևանում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը