Հարկային գործիքներով աջակցության հնարավորությունները սահմանափակ են. դրա հիմնական ուղղությունը ուղղակի հարկերի գծով բեռի նվազեցումը կլինի. փոխնախարար
30/04/2019 11:48

Հարկային գործիքներով աջակցության հնարավորությունները սահմանափակ են. դրա հիմնական ուղղությունը ուղղակի հարկերի գծով բեռի նվազեցումը կլինի. փոխնախարար

Խորհրդարանում հանրային լսումներ են ընթանում «Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների» թեմայով:

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նշեց, որ ներկայումս իրենց խնդիրն է մտածել տարբերակներ առ այն, թե ինչպես կարելի է աջակցել արտահանողներին:

«Հարկային գործիքներով աջակցության հնարավորությունները սահմանափակ են, արդեն իսկ ԱԱՀ և ակցիզային հարկից արտահանվող ապրանքն ազատված է, հետևաբար աջակցության հիմնական ուղղությունը ուղղակի հարկերի գծով բեռի նվազեցումը կլինի: Այս նախագծով այդպես էլ առաջարկվում է, մասնավորապես, շահութահարկի դրույքաչափը 2 տոկոսային կետով և ներդնել եկամտային հարկի համահարթ դրույքաչափային համակարգ՝ սկսելով 2020 թվականի հունվարի 1-ից 23 տոկոս դրույքաչափով, այնուհետև յուրաքանչյուր տարի նվազեցնելով մեկական տոկոս մինչև 20 տոկոսը», - ասաց փոխնախարարը:

Նա ընդգծեց, որ այս փոփոխությունները պետական բյուջեի հարկային եկամուտների կորուստի են հանգեցնում: 

Նախատեսվում է նաև հնգաստիճան հարկման համակարգից անցում կատարել եռաստիճանի:

«Գործող օրենսդրությամբ ունենք ինքնազբաղված անձանց, ընտանեկան ձեռնարկատիրության հարկման համակարգ, շրջանառության հարկման համակարգ, ԱԱՀ և արտոնագրային հարկման համակարգ: Նախագծերի փաթեթով առաջարկվում է որպես հարկային այլընտրանք՝ հրաժարվել արտոնագրային համակարգից», - ասաց նա:

 
Հարկային գործիքներով աջակցության հնարավորությունները սահմանափակ են. դրա հիմնական ուղղությունը ուղղակի հարկերի գծով բեռի նվազեցումը կլինի. փոխնախարար