30/04/2019 13:55
Միջազգային բազմաթիվ կառույցներ հրաժարվում են Արցախում ծրագրեր իրականացնել. ԱՀ ՄԻՊ
Միջազգային բազմաթիվ կառույցներ հրաժարվում են Արցախում ծրագրեր իրականացնել, ու փաստարկը ոչ այդքան Արցախի չճանաչվածությունն է, որքան Ադրբեջանի ռեակցիան, ԱԺ-ում մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
«Մենք համատեղ պետք է մտածենք, թե ինչպես փորձենք այս սառույցը հալեցնել, որոշակի ձեռքբերումներ լինում են, բայց դրանք համակարգային չեն: Պետք է համատեղ մտածենք՝ ինչպես միջազգային հարթակներում բարձրաձայնենք այս խնդիրը ու շոշափելի արդյունքներ ստանանք, այլ ոչ միայն հայտարարություններ», - ասաց Բեգլարյանը:
Վերջինս ընդգծեց, որ չճանաչվածության և Ադրբեջանի հայատյաց ու ապակառուցողական դիրքորոշումների պատճառով Արցախը մեկուսացված է միջազգային հանրությունից: