.jpg)
01/05/2019 13:16
«Յուվենտուսը» ցանկանում է գնել Իկարդիին
«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին հայտնվել է «Յուվենտուսի» ուշադրության կենտրոնում:
Թուրինցիները մտադիր են ձեռք բերել 26-ամյա արգենտինացուն մրցաշարից հետո և առաջարկել նրան 5-ամյա պայմանագիր՝ տարեկան 8.5 միլիոն եվրո աշխատավարձով՝ հարկերի վճարումից հետո:
Նրան կտրամադրվեն նաև բոնուսներ, հայտնում է beIN Sports-ի լրագրող Տանկրեդի Փալմերին: