ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը 2 ժամ հարցաքննվել է
30/04/2019 22:26

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը 2 ժամ հարցաքննվել է

Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր երեկոյան Քննչական կոմիտեում հարցաքննվել է: Այս տեղեկությունը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՔԿ լրատվական ծառայության պատասխանատու Նաիրա Հարությունյանը: 

«Սամվել Ալեքսանյանը հարցաքննվել է որպես վկա», ասաց Հարությունյանը՝ այլ մանրամասներ հրաժարևվելով հայտնել:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ քննչական կոմիտեում Ալեքսանյանի հետ կապված քննչական գործողությունը տևել է 2 ժամ: 

Նրան Քննչական կոմիտե հրավիրելու առիթը հաղորդավար Համլետ Ղուշչյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործն է: 

Համլետ Ղուշչյանի հայտարարության հիման վրա հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 131 և 38-131 հոդվածների հիման վրա (առևանգում և առևանգման փորձ)։

Նյութեր նախապատրաստելու, այնուհետև քրեական գործ հարուցելու շարժառիթը եղել է հաղորդավար Համլետ Ղուշչյանի՝ եթերում արած հայտարարությունը, թե «Լուսաստղ» օղու անունը եթերում տալուց հետո իրեն առևանգել են, իսկ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանն իր ճակատին ատրճանակ է պահել ու սպառնացել։ Պատմությունը վերաբերում է 2000-ականների սկզբին։

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը 2 ժամ հարցաքննվել է