Դատախազությունը տեղեկություն չունի, որ Արամ Հարությունյանը դիվանագիտական անձնագրով է լքել Հայաստանի տարածքը. Գլխավոր դատախազ
02/05/2019 15:16

Դատախազությունը տեղեկություն չունի, որ Արամ Հարությունյանը դիվանագիտական անձնագրով է լքել Հայաստանի տարածքը. Գլխավոր դատախազ

Դատախազությունը տեղեկություն չունի՝ արդյոք Արամ Հարությունյանը դիվանագիտական անձնագրով լքել է Հայաստանի տարածքը

ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գտնվելու վայրի և նրան որևէ տեղ հայտնաբերելու վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան, այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Բացի այդ, պաշտոնապես տեղեկություն չունենք նաև նրա՝ հանրապետությունից բացակայելու վերաբերյալ»,- ավելացրեց գլխավոր դատախազը։

Լրագրողի հարցին, թե շրջանառվում են տեղեկություններ, որ նա դիվանագիտական անձնագրով է լքել երկրի տարածքը, Արթուր Դավթյանն արձագանքեց՝ նման տեղեկություն դատախազությունը չունի։

Հիշեցնենք, որ Արամ Հարությունյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով՝ 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ։

Դատախազությունը տեղեկություն չունի, որ Արամ Հարությունյանը դիվանագիտական անձնագրով է լքել Հայաստանի տարածքը. Գլխավոր դատախազ