02/05/2019 13:03
Արտոնություն՝ «Ալեքս տեքստիլ» ընկերությանը. կստեղծվի 400 նոր աշխատատեղ՝ 115 հազար դրամ միջին աշխատավարձով
Կառավարությունն այսօրվա նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսային արտոնություն տրամադրեց «Ալեքս տեքստիլ» ընկերությանը։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 14 մլրդ 127 մլն 414 հազար դրամի ներդրում հումքի ձեռքբերման, ինչպես նաև հավելյալ 1.5 մլրդ դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման և նոր մասնաճյուղերի կառուցման շինարարական աշխատանքների համար:
Ներկայում առկա է 1104 աշխատատեղ, իսկ ներդրումային ծրագրի շրջանակում կստեղծվի 400 նոր աշխատատեղ՝ 115 հազար դրամ միջին աշխատավարձով։