.jpg)
Խավին կարող է կարիերան շարունակել «Բեթիսում»
Քաթարի «Ալ Սաադի» կիսապաշտպան Խավին, հնարավոր է, տեղափոխվի «Բեթիս»՝ որպես մարզիչ։ Ակումբը դիտարկում է նրա թեկնածությունը, քանի որ մրցաշրջանի ավարտից հետո Խավին կավարտի ֆուտբոլիստի կարիերան և կսկսի զբաղվել մարզչական գործունեությամբ:
Անդալուզական ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Կիկե Սեթյեն հեռանալու է ամռանը:
Մարզչական արտոնագիր ստանալու համար Խավին արդեն սկսել է վերապատրաստվել ՈՒԵՖԱ-ում։