04/05/2019 15:25
Իշխանությունների կողմից իմ նկատմամբ ճնշուներ չկան ու չեն եղել. Մասիսի քաղաքապետ
Նոր իշխանությունների հետ շատ լավ եմ աշխատում, Արարատի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։
«Որևիցե խնդիր, որևէ խոչընդոտ չկա, ամեն ինչ նորմալ ա»,- ասաց նա։
Հարցին՝ շարունակելու՞ է պաշտոնավարել, Համբարձումյանը դրական պատասխանեց։
Դիտարկմանը, որ իր անունը սկսեց շոշափվել, երբ Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրվեց և նրան պաշտոնազրկեցին, իսկ ինքը 2018 թվականի ապրիլին խաղաղ հավաքներ և երթեր անցկացնող մի խումբ քաղաքացիների նկատմամբ բռնի ուժ գործադրելու մեջ մեղադրվելով հանդերձ դեռևս շարունակում է պաշտոնավարել, Մասիսի քաղաքապեն արձագանքեց.
«Նորմալ աշխատում եմ, չեմ էլ ուզում անդրադառնալ այդ հրապարակումներին: Դրանք ավելի շատ քաղաքական ենթատեքստ ունեն, բայց ես դրա մասին չեմ ուզում խոսել»։
Համբարձումյանն ընդգծեց, որ իշխանության կողմից իր նկատմամբ ճնշումներ չկան ու չեն եղել։
«Եթե կլինեն մարդիկ, որ տենց բաներ կխոսան, մի՛ հավատացեք, որտև իշխանությունների հետ ես շատ նորմալ աշխատում եմ, որևիցե տարբերություն չեմ զգում», - ասաց քաղաքապետը։
Հարցին՝ իրեն եղե՞լ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամագրվելու առաջարկ, Համբարձումյանը բացասական պատասխան տվեց` ասելով, որ չի անդամագրվի ՔՊ-ին։