06/05/2019 20:30
Արգենտինայում ատրակցիոնների այգու այցելուները 4 ժամ օդում են մնացել
Արգենտինայի Սան Խուան նահանգում մարդիկ 4 ժամ անցկացրել են 20 մետր բարձրությամբ կոտրված ատրակցիոնի վրա, մինչև նրանց փրկել են հրշեջները, հայտնում է TN հեռուստաալիքը:
Սան Խուանի այգում «Մուրճ» կոչվող ատրակցիոնն աշխատանքը սկսելուց մի քանի վայրկյան հետո կոտրվել է։
Պատահարի հետևանքով օդում է մնացել 36 մարդ: Նրանցից ոմանք հայտնվել են գլխիվայր վիճակում։
Այժմ իրավապահ մարմինները ստուգում են այգու փաստաթղթերը և լիցենզիաները: