06/05/2019 14:10
«Ծաղրածու». Բայդենը պատասխանել է Թրամփին
ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «ծաղրածու», հայտնում է Bloomberg-ը։
«Շատ մականուններ կան, որոնք կուզենայի տալ նրան։ Մենք կարող էինք պարզապես սկսել ծաղրածուից»,- ասել է Բայդենը։
Բայց, նրա խոսքով, նա չի պատրաստվում պատասխանել Թրամփին նրա «մականունների խաղում»։
Նա նաև ընդգծել է, որ մտադիր է պահպանել դիսկուրսը Թրամփի հետ «բարձր մակարդակով»։