06/05/2019 11:53
Իսրայելցի զինվորականները հաստատել են պաղեստինցիների հետ հրադադարի կնքումը
Իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ հանում են բոլոր սահմանափակումները, որոնք մտցրել էին երկրի հարավի բնակիների համար՝ պաղեստինյան գնդակոծությունների հետ կապված:
Բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ փաստացի հաստատվում է գրեթե երկու օր հարվածների փոխանակումից հետո հակամարտության կողմերի հրադադարի պայմանավորվածության հասնելու մասին:
«Ժամը 07-ից բոլոր սահմանափակումները, որոնք մտցվել էին Թիկունքի ծառայության կողմից, կհանվեն»,- հայտարարել են զինվորականները:
Սահմանափակումներն ու արգելքները, որոնք մասնավորապես վերաբերում էին Գազայի հատվածին շրջանների հասանելությանը, դպրոցներում դասերին, զանգվածային միջոցառումների անցկացմանը, գործում էին պաղեստինյան անկլավի սահմանից 40 կմ շառավղով: