06/05/2019 18:44
Կանադայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով 3 մարդ է զոհվել
Կանադայի արևմուտքի Բրիտանական Կոլումբիա նահանգում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են օդաչուն և երկու ուղևորները, հայտնել է «Global News» հեռուստաալիքը:
Ըստ աղբյուրի՝ «Cessna 182» ինքնաթիռի հետ կապված միջադեպը տեղի է ունեցել Սմիտերս քաղաքից հյուսիս-արևելք ընկած շրջանում:
Նախնական տվյալներով հաղորդվում էր մեկ մարդու զոհվելու մասին։
Ինքնաթիռի երրորդ ուղևորը փրկվել է և հոսպիտալացվել: Ներկայումս կատարվում է միջադեպի հետաքննություն: