Կենդանաբանական այգու միջոցներով՝ սեփական խոզերի ֆերմա, կենդանիների ապօրինի առքուվաճառք. Այգու տնօրենն՝ իր դեմ իրականացվող սաբոտաժի պատճառների մասին

07/05/2019 20:15

Կենդանաբանական այգու միջոցներով՝ սեփական խոզերի ֆերմա, կենդանիների ապօրինի առքուվաճառք. Այգու տնօրենն՝ իր դեմ իրականացվող սաբոտաժի պատճառների մասին


Հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում Երևանի կենդանաբանական այգին «բնակիչների» հաճախակի կորուստ է ունենում: Այդ մասին առաջինն ահազանգում են հենց այգու աշխատակիցները՝ մեղադրելով տնօրենին:

Ժամանակ առ ժամանակ բռնկվող ու մարող կրքերը թեժացան նաև մայիսի 1-ին՝ Կենդանաբանական այգու սեզոնի բացման ժամանակ: Կենդանիներով հիացող այցելուներից զատ այնտեղ էին նաև այգու հեռացված աշխատակիցներն ու կենդանասերներ, ովքեր բողոքի ցույց էին կազմակերպել՝ պահանջելով տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը:

Aysor.am-ի հետ զրույցում Կենդանաբանական այգու տնօրենը խոստովանել է՝ նախկին աշխատակիցների՝ իր դեմ կազմակերպած բողոքի ցույցերը պայմանավորված են նրանով, որ ինքը արատավոր երևույթներին վերջ է դրել՝ Կենդանաբանական այգու տարածքից հեռացնելով մասնավոր բիզնեսն ու դադարեցնելով կենդաններին գումարի դիմաց շահագործելու մոլուցքը: Ըստ տնօրենի՝ իր հասցեին հնչած բոլոր մեղադրանքները կեղծ են ու միտում ունեն իրեն զրպարտելու:

Aysor.am-ը թեմայի շուրջ պարզաբանումներ է ստացել Ռուբեն Խաչատրյանից:

- Պարոն Խաչատրյան, Կենդանաբանական այգու ու Ձեր անձի շուրջ խոսակցությունները պարբերաբար թարմանում են: Ինչո՞վ եք պայմանավորում նման դժգոհություններն ու բողոքի ալիքները:

- Բողոք իրականացնող որոշ անձինք հետապնդում են միմիայն անձնական և բիզնես շահ: Կենդանաբանական այգու որոշ ներկա և նախկին աշխատողներ, ովքեր Կենդանաբանական այգու դեմ իրականացվող այս սաբոտաժի կարկառուն ներկայացուցիչներից են, նախկինում՝ մինչև 2011 թվականը, Կենդանաբանական այգում իրականացրել են բիզնեսներ: Դա պատմում են այստեղի հին աշխատողները:

- Ի՞նչ բիզնեսների մասին է խոսքը:

- Օրինակ՝ աշխատողներից մեկն ունեցել է խոզերի ֆերմա և այդ խոզերին պահել է Կենդանաբանական այգու միջոցների հաշվին: Որոշ աշխատողներ Կենդանաբանական այգու այցելուներին մատուցել են ձիով շրջայցեր՝ համապատասխան վճարի դիմաց: Մի աշխատող էլ առյուծի ձագերին հանել է վանդակներից  ու գումարի դիմաց այցելուներին թույլատրել է կենդանու հետ լուսանկարվել, ինչը տանջանք է կենդանու համար: Նախկին աշխատողները զբաղվել են Կենդանաբանական այգու կենդանիների ապօրինի առուքուվաճառքով, մասնավոր դեպքերում՝ նաև վաճառքից հետո ապահովել են վաճառված վայրի կենդանիների հետագա խնամքի հետ կապված վճարովի խորհրդատվություն… Բազմաթիվ նմանատիպ մութ պատմություններ են տեղի ունեցել. ինչպես պամում են աշխատողները, նախկինում նրանք հնարավորություն են ունեցել օգտվելու Կենդանաբանական այգու կենդանիների համար մատակարարվող սննդամթերքից: Ու դա, ասում են, եղել է ցածր աշխատավարձերի փոխհատուցում:

Նմանատիպ երևույթներն իմ տնօրինության տարիներից խստիվ արգելվել են։ Հնարավորության սահմաններում բարձրացրել եմ աշխատողների աշխատավարձերը՝ հետզհետե բացառելով այդպիսի արատավոր երևույթների առկայությունը Կենդանաբանական այգում: Հենց դա էլ պատճառ հանդիսացավ նրանց այսպիսի վարքագծին և իմ հանդեպ ունեցած վերաբերմունքին: Բնականաբար, այդ մարդիկ չեն հանդուրժում Կենդանաբանական այգում իմ ներկայությունը և ժամանակ առ ժամանակ բարձրաձայնում են իրենց դժգոհությունները:

- Օրերս այգում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ մի շարք հնչեղ հայտարարություններ արվեցին. նախ, հերթական անգամ բարձրաձայնվեց այն մասին, որ 3 առյուծներ Ձեր կարգադրությամբ քնեցվել են, բայց նրանց խնամքի համար շարունակվել է գումար դուրս գրվել: Ձեր անունը բիզնես ոլորտում կապվեց Բնապահպանության ներկայիս նախարար Էրիկ Գրիգորյանի հետ, ընդգծվեց, որ անհատապես Ձեզ սատարում է Երևանի փոխքաղաքապետը: Նաև, նշվեց, որ Ձեր թիկունքում կանգնած է, իրենց խոսքով՝ «հոպարը»՝ Լևոն Սարգսյանը։ Այս մեղադրանքները իրականության հետ որևէ աղերս ունե՞ն:

- Այդ հնչեղ հայտարարությունները հերյուրանք են, չեն համապատասխանում իրականությանը, ամբողջությամբ զրպարտանք են իմ անձի հանդեպ: Քնեցված երեք առյուծների վերաբերյալ նախկինում էլ հնչեցված զրպարտչական հայտարարությունների մասին օրենքով սահմանված կարգով դիմել եմ դատարան՝ պատվիս և արժանապատվությանս պատճառված վնասի փոխհատուցման պահանջով: Այս հարցն ուսումնասիրվել է վերջերս՝ Երևանի կենդանաբանական այգում Քաղաքապետարանի կողմից իրականացված ստուգումների ընթացքում: Ավելացնեմ նաև, որ հարցը քննվում է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական կոմիտեում, որի արդյունքների մասին կտրվի որոշում՝ համապատասխան քննության ավարտից հետո:

Ինչ վերաբերում է իմ և Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի միջև եղած կապին, պետք է ասեմ, որ այո՛, մենք ընկերներ ենք, սակայն նա իմ հովանավորը չի հանդիսանում:

Ասեմ նաև, որ Երևանի փոխքաղաքապետը ինձ չի սատարում, այլ առաջնորդվում է ՀՀ օրենսդրության պահանջներով:

Իսկ այն հարցին, որ իմ թիկունքում կանգնած է «հոպար Լևոն Սարգսյանը», ուղղակի հարկ չեմ համարում անդրադառնալ, քանզի դա զրպարտություն է:

- Հիմնական մեղադրանքները հնչեցնում էր «Ջամբոյի» սեփականատեր Արտյոմ Վարդանյանը: Ձեր մեջ անհատական որևէ կոնֆլիկտ կա՞, թե՞ դա լոկ կենդանասերի անհանգստություն էր:

- Նա խնդիր ունի ինձ հետ, քանի որ ես բարձրաձայնում եմ կենդանիների վերաբերյալ հարցեր, որոնք, ցանկալի չէ, որպեսզի հանրայնացվեն: Իսկ նրա կենդանասիրության մասին կարծիք չեմ ուզում հայտնել, պարզապես կարող եմ մի փաստ ֆիքսել՝ իսկական կենդանասերը չի ծաղրում կենդանիներին:

- Ի դեպ, Դուք նախկինում էլ հայտարարել եք Հայաստանում կենդանիների թրաֆիքինգի մասին: Ու որքան հասկանում եմ՝ համոզմունքը չի փոխվել:

- Ո՛չ, չի փոխվել, ու ես շարունակում եմ մնալ այդ համոզմունքին: Ինչպե՛ս նախկինում, այնպե՛ս էլ հիմա հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում առկա է կենդանիների թրաֆիքինգի շարունակվող արատավոր երևույթը:

- Պարոն Խաչատրյան, վերջին մեկ տարվա ընթացքում Կենդանաբանական այգու կենդանիների անկման դեպքերի մասին հաճախ ենք լսում: Ինչո՞ւ են այդ դեպքերը հաճախակի դարձել: Նաև, պատրաստվո՞ւմ եք համալրել գազանանոցի «բնակիչների» թիվը:

- Կենդանիների անկման դեպքեր միշտ են եղել Կենդանաբանական այգում, նույնիսկ նախկինում, պարզապես հիմա դրանց մասին հանրայնացվում է, իսկ նախկինում չի հանրայնացվել, և ոչ մեկը տեղեկություն չի ունեցել դրանց մասին։ Ինչ վերաբերում է համալրմանը, ապա Երևանի կենդանաբանական այգու կենդանիների հավաքածուն համալրվում է յուրաքանչյուր տարի, և այս տարին նույնպես բացառություն չէ: Շուտով Կենդանաբանական այգու կենդանի հավաքածուն կհամալրվի կաթնասունների, սողունների, թռչունների համապատասխան տեսակներով

- Բողոքի ակցիայի մասնակիցները շեշտում են նաև այն, որ այգին մասնագետների լուրջ խնդիր ունի։

- Հավատացեք, Երևանի կենդանաբանական այգին մասնագետների անհրաժեշտ քանակություն ունի: Բայց մեկտեղ՝ մենք միշտ ուրախ ենք համալրելու մեր թիմը նոր և խոստումնալից մասնագետներով:

- Քանի որ բողոքողների մեջ կան նաև հեռացված աշխատողներն, կպարզաբանե՞ք՝ վերջին 1 տարվա ընթացքում քանի՞ աշխատակից է հեռացվել ու ի՞նչ հիմքով:

- Այո՛, իհարկե։ Վերջին մեկ տարվա ընթացքում՝ 2018 թվականի մայիս ամսից մինչև 2019 թվականի մայիսը Երևանի կենդանաբանական այգում աշխատանքից հեռացվել են ընդհանուր թվով վեց աշխատակից, որից․

2018 թվականի ընթացքում՝

1. Տնօրենի առաջին տեղակալ Արման Մակարյանը՝ անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու հիմքով՝ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն:

2. Կենդանիների Խնամքի բաժնի համակարգող Մանուկ Մանուկյանը՝ անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու հիմքով՝ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1- ին մասի 9-րդ կետի համաձայն:

3. Կենդանիների խնամքի բաժնի ավագ խնամող Կարեն Մարտիրոսյանը՝ անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու հիմքով՝ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113- րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն: 

2019 թվականի ընթացքում ՝

Կենդանիների խնամքի բաժնի ավագ խնամողներ Գևորգ Գրիգորյանը, Գայանե Գփոյանը և Արման Պետրոսյանը՝ աշխատանքի էական պայմանները փոփոխվելու հիմքով՝ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն:

Բոլոր ազատումները կատարվել են ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանմամբ:

- Պարոն Խաչատրյան, Կենդանաբանական այգու տարածքից հեռացրել եք նաև մի շարք տնտեսվարողների: Ի՞նչ տնտեսվարության մասին է խոսքը, և ինչո՞ւ որոշեցիք նրանց հետ պայմանագիրը դադարեցնել: Եթե, իհարկե, պայմանագիր կնքված է եղել:

- Երկար տարիներ Երևանի կենդանաբանական այգին չէր կարող իրականացնել տարածքների վարձակալության տրամադրման մրցույթներ, կնքել վարձակալության պայմանագրեր՝ նոտարական վավերացմամբ, ինչպես նաև կատարել դրանցից ծագող իրավունքների պետական գրանցում, քանի որ Երևանի կենդանաբանական այգու սեփականության վկայականում առկա էր փաստացի և սեփականության վկայականում նշված շենք-շինությունների, տարածքի, հատակագծի անհամապատասխանություն՝ հաշվի առնելով վերջին տարիներին իրականացվող լայնածավալ շինարարական աշխատանքները։ Այս հարցը օրակարգային է եղել վերջին տարիներին, Երևանի քաղաքապետարանի հետ շտկումներ էին կատարվում, որպեսզի փոփոխվեր «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի սեփականության վկայականը, ինչի պարագայում  ամբողջությամբ կապահովվեր օրենքի պահանջը՝ տարածքը տնտեսվարողներին վարձակալության հիմունքներով հանձնել մրցույթային կարգով:

Մինչ այդ, խնդրի կարգավորման նպատակով, Երևանի քաղաքապետարանի թույլտվությամբ, Երևանի կենդանաբանական այգին տնտեսվարողների հետ կնքել է ընդամենը տարածքի օգտագործման թույլտվության պայմանագրեր՝  հնարավորինս պահպանելով ՀՀ օրենսդրության սահմանած պահանջները նմանատիպ գործարքների վերաբերյալ, ինչը բխել է Երևանի կենդանաբանական այգու շահերից: Չէ՞ որ դա ապահովել է լրացուցիչ դրամական մուտքեր և թեթևացրել Երևանի կենդանաբանական այգու ֆինանսական բեռը, ինչպես նաև՝ տարեշրջանի սեզոնին  ապահովել է Երևանի կենդանաբանական այգու այցելուների ժամանցը: 

Ուստի, վերոհիշյալ հիմքով,Կենդանաբանական այգու տարածքից ոչ մի տնտեսվարող չի հեռացվել առանց օրենքով սահմանված հիմքերի: Տվյալ տնտեսվարողների հետ կնքվել են տարածքի օգտագործման թույլտվության պայմանագրեր՝ սահմանված որոշակի ժամկետներով: Բոլոր պայմանագրերը կնքվել են 2018թ.-ի մայիսի 01-ից մինչև հոկտեմբերի 31-ը գործողության ժամկետներով. տարբեր տնտեսվարողների հետ տարբեր ժամկետներ են սահմանված եղել: Պայմանագրերով սահմանված գործողության ժամկետների ավարտմամբ պայմանագրերը համարվում են դադարեցված:

2018 թվականին որոշ տնտեսվարողներ իրենց պայմանագրերով սահմանված գործողության ժամկետի ավարտից հետո ազատել են Կենդանաբանական այգու համապատասխան  տարածքը առանց խոչընդոտների՝ չխախտելով պայմանագրի դրույթները, իսկ որոշ տնտեսվարողներ  հրաժարվել են կատարել պայմանագրով սահմանված պահանջները:

2019 թվականի ապրիլին, երբ արդեն հստակ էր, որ այսուհետ այս ձևաչափով չենք աշխատելու, և Երևանի կենդանաբանական այգու տարածքները տրամադրվելու են համապատասխան մրցույթով՝ հնարավորություն տալով ազատ տնտեսական մրցակցության,  նրանց սահմանված կարգով՝ և՛ բանավոր, և՛ գրավոր կերպով ծանուցվել է, որ ամիսներ առաջ դադարեցված պայմանագրերը այս պահին ուժ չունեն, նրանց հետ նախկին իրավահարաբերությունները չեն կարող շարունակվել: Ինչպես նաև բացատրվել է, որ կարող են իրենք նույնպես մասնակցել այդ մրցույթին, ինչին ի պատասխան ստացվել են սպառնալիքներ։

- Բողոքի ակցիայի մասնակիցները մայիսի 1-ին հստակ պահանջ էին ներկայացնում՝ Ձեր հրաժարականը: Նրանց ընդառաջ կգնա՞ք, թե՞ մեկ այլ ճանապարհ եք տեսնում…

- Մեկ այլ ճանապարհ եմ տեսնում։

Հ.Գ. Նշենք, որ բողոքի ցույցի հաջորդ օրը Ռուբեն Խաչատրյանը ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման միջոցո հանրությանը տեղեկացրեց, որ պատրաստվում է դիմել դատարան՝ պատճառված վնասի փոխհատուցման պահանջով: Գրառման մեջ մասնավորապես նշված է.

«Հարգելի՛ ընկերներ և կոլեգաներ, ԶԼՄ-ներով տարածում է ստացել Կենդանաբանական այգու բարի համբավն ու հեղինակությունն արատավորող, վարկաբեկիչ, իրականության հետ կապ չունեցող մի շարք արտահայտություններ, որոնց թվում՝ «Ջամբո» էկզոտիկ պարկի հիմնադիր Արտյոմ Վարդանյանի հրապարակային արտահայտությունը, որ «Կենդանաբանական այգու տնօրենին հովանավորում է բնապահպանության նախարարը, միասին բիզնես ունեն» :

Նշված անձի, ինչպես նաև որոշ ցուցարարների արտահայտություններն ակնհայտորեն միտում ունեն արատավորելու թե՛ Կենդանաբանական այգու, թե՛ իմ, թե՛ իմ անձնակազմի համբավն ու հեղինակությունը:

Հրապարակավ հայտնում եմ, որ ցուցարար խմբից ոմանք համարձակվել են նույնիսկ ակնհայտ սպառնալ Այգու աշխատակիցներին՝ սեփական տեսակետը արտահայտելու և Այգու շահերը պաշտպանելու համար:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև Այգու դիմաց ցույցեր կազմակերպող խմբի հետ օրինական դաշտում երկխոսության անհնարինությունը՝ պատրաստվում եմ դիմել դատարան՝ նշված արտահայտությունների հրապարակայնորեն հերքման և պատճառված վնասի փոխհատուցման պահանջով:

Վնասի փոխհատուցումից ստացված գումարն ամբողջովին կուղղվի Երևանի կենդանաբանական այգում նոր ազատավանդակների կառուցմանը»:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին 25/04/2024 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» 25/04/2024 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել 25/04/2024 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» 25/04/2024 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է 25/04/2024 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց 25/04/2024 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ 25/04/2024 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան 25/04/2024 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր 25/04/2024 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ 25/04/2024 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան 25/04/2024 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր 25/04/2024 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն 25/04/2024 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան 25/04/2024 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում 25/04/2024 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 25/04/2024 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել 25/04/2024 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն 25/04/2024 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 25/04/2024 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը 25/04/2024 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը 25/04/2024 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 25/04/2024 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց 25/04/2024 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) 25/04/2024 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել 25/04/2024 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան 25/04/2024 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) 25/04/2024 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան 25/04/2024 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ 25/04/2024 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) 25/04/2024 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է 25/04/2024 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով 25/04/2024 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը 25/04/2024 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը 25/04/2024 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) 25/04/2024 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում 25/04/2024 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան 25/04/2024 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ 25/04/2024 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել 25/04/2024 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին 25/04/2024 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում 25/04/2024 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի 25/04/2024 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին 25/04/2024 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում 25/04/2024 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 25/04/2024 12:31 ՄԵ միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել 25/04/2024 12:28 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան ճանապարհը՝ Մարտունու հատվածում (Տեսանյութ) 25/04/2024 12:24 Վերջապես, բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից. Պատգամավոր 25/04/2024 12:20 Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է եղել 25/04/2024 12:18 Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան․ Ֆրանսիայի վարչապետ 25/04/2024 12:15 Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը 25/04/2024 12:13 Երևան-Գյումրի ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են՝ «Նիկո՛լ դավաճան» (Տեսանյութ) 25/04/2024 12:06 Տավուշի դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ 25/04/2024 12:00 Սասուն Միքայելյանը Երևանում միկրոֆոնի դեմը նստած ասում էր՝ «թողեք, մենք մեր հողը պահում ենք», բա խի՞ չես պահում, բա արի ստեղ, պահի էլի. Կիրանցի 25/04/2024 11:47 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ 25/04/2024 11:45 «Պետք է առաջ գնալ». Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մտավախությունների դաշտից դուրս գալ 25/04/2024 11:42 2024թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610 25/04/2024 11:40 ՀՀ տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի, եթե չեն ուզում, որ դա վերահսկի ՌԴ-ն, թող բացահայտ ասեն. Ալիև 25/04/2024 11:34 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը 25/04/2024 11:32 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ 25/04/2024 11:29 Ալիևը մինչև COP29-ը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության գալն իրատեսական է համարել 25/04/2024 11:19 Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, մեծամտություն կամ կոպտություն չէ, սա նախապայման է. Ալիև 25/04/2024 11:14 Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են զինանշանն ու հայկական անվանումը (Տեսանյութ) 25/04/2024 11:12 Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է 25/04/2024 11:07 Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ (armlur.am) 25/04/2024 11:02 Անվադողերն այրելու միջոցով խաթարել են երթևեկությունը Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին. նախաձեռնվել է քրեական վարույթ 25/04/2024 11:00 Հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է 25/04/2024 10:57 Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ 25/04/2024 10:55 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի 25/04/2024 10:51 Հայաստանն Իրանում գլխավոր հյուպատոսություն կբացի 25/04/2024 10:48 Երևանում ուղևորը տաքսու վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել, ինչի հետևանքով նա հոսպիտալացվել է 25/04/2024 10:41 Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչը

Տվյալ բաժնի վերջին նյութերը