07/05/2019 15:25
Facebook-ը և Instagram-ը ջնջել են «Ուկրաինայի շուրջ կենտրոնացված» ռուսական օգտահաշիվները
Facebook և Instagram սոցիալական ցանցերից Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունների ուղղությամբ կենտրոնացված շուրջ 100 օգտահաշիվ է հեռացվել։ Այս մասին ասվում է Facebook-ի կիբերանվտանգության վարչության ղեկավար Նաթանիել Գլեյշերի ուղերձում։
Հաղորդվում է, որ հեռացված էջերից տեղեկատվական հարձակումներ են իրականացվել, որոնք սկսվել են Ռուսաստանից և Ուկրաինայի վերաբերյալ ոչ արժանահավատ տեղեկություններ են տարածել։ Հեռացվել է 97 օգտահաշիվ, խումբ և էջ։
«Մենք մշտապես աշխատում ենք գործունեության այդ տեսակը հայտնաբերելու և դադարեցնելու ուղղությամբ, քանի որ չենք ցանկանում, որ մեր ծառայություններն օգտագործվեն մարդկանց մանիպուլացնելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։