08/05/2019 19:58
Նաթանյահուն խոստացել է թույլ չտալ, որ Իրանում միջուկային զենք հայտնվի
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն խոստացել է թույլ չտալ, որ Իրանում միջուկային զենք հայտնվի։
«Մենք Իրանին թույլ չենք տա միջուկային զենք ստանալ»,- ասել է Իսրայելի կառավարության ղեկավարը՝ ելույթ ունենալով Զոհված մարտիկների և ահաբեկչական գործողությունների զոհերի օրվան նվիրված արարողություններից մեկի ժամանակ:
Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ Իրանը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Չինաստանի և Ռուսաստանի դեսպաններին հայտնել է միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի շրջանակներում «առանձին պարտավորությունների կատարումը դադարեցնելու» իր որոշման մասին:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին նաև հայտարարել է, որ եվրոպական երկրներին 60 օր է տալիս բանակցությունների համար: