08/05/2019 18:37
Ուսուցիչների աշխատավարձի ստորին շեմ կսահմանվի, բարձրացումը կկատարվի ըստ բանաձևի. Նախարար
Մշակվել է մի բանաձև, որի հիման վրա կսահմանվի ուսուցչի աշխատավարձի նվազագույն շեմ, այսօր Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Կրթության, գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
«Էն որ նախկինում մարզպետերը պայմանական հարուստ դպրոցներից վերաբաշխումներ էին կատարում, դրանք չեն արվի: Մշակվող բանաձևի միջոցով դպրոցների ֆինանսավորումը կկատարվի դասարանների քանակով, հաշվի կառնվեն այլ պարամետրեր և փոքր համակազմ ունեցող դպրոցները ավելի լուրջ հնարավորություններ կստանան»,- տեղեկացրեց Հարությունյանը:
Նախարարը հստակեցրեց, որ ուսուցիչների աշխատավարձերի ստորին շեմ է սահմանվելու, որի հիման վրա էլ կկատարվի աշխատավարձի բարձրացում:
«Աշխատավարձի ամեն հաջորդ բարձրացում կկատարվի ըստ այդ բանաձևի»,- ավելացրեց նախարարը: