10/05/2019 19:53
Թաիլանդի թագավորը նոր տիտղոս է շնորհել իր արքայադուստր քրոջը
Բոլորովին վերջերս Թաիլանդի գահ բարձրացած Մախա Վաչիրալոնգկոռն (Ռամա 10-րդ) թագավորը հատուկ հրամանագրով կարգադրել է նոր տիտղոս շնորհել իր քրոջը՝ արքայադուստր Ուբոլ Ռատանեին, հայտնել է «Bangkok Post» թերթը:
Թագավորական պալատի հայտարարության մեջ ասված է, որ նման քայլով միապետը ցանկանում է շնորհակալություն հայտնել արքայադստերը, որի հետ միասին են վերապրել ինչպես դժվարին, այնպես էլ՝ երջանիկ ժամանակները։
Նաև նրան հանձնվել է «Ռատտանապոռն» ամենաբարձր կարգի մեդալը: Արքայադուստրն հերթին, դիմել է Instagram-ի իր բաժանորդներին և պարզաբանել, որ նոր տիտղոսն իրեն ոչ մի արտոնություն չի տալիս և չի խոսում իրեն որևիցե պետական պաշտոնում նշանակելու մասին: