10/05/2019 20:04
Forbes-ը կազմել է աշխարհի ամենահարուստ քաղաքների հնգյակը
«Forbes» ամսագրի փորձագետները նշել են այն քաղաքները, որտեղ բնակվում են մոլորակի ամենահարուստ մարդիկ։ Նրանց ընդհանուր կարողությունը գերազանցում է 1,5 տրիլիոն դոլարը:
Այս ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է Նյու Յորքը, որտեղ բնակվում է 84 մարդ, որոնց ընդհանուր կարողությունը կազմում է ավելի քան 469 միլիարդ դոլար:
Քաղաքի ամենահարուստ կառուցապատողն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է, իսկ Նյու Յորքի ամենահարուստ մարդը՝ նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, որը վաստակել է 55 միլիարդ դոլար:
Երկրորդ տեղում է Հոնգկոնգը, որտեղ հաստատված են հարկերի ցածր տոկոսադրույքներ, ազատ շուկայական սկզբունքներ և բյուրոկրատական խոչընդոտների բացակայություն: Հոնգկոնգը բիզնեսի զարգացման առավել գրավիչ քաղաքներից մեկն է: Այս քաղաքում 79 միլիարդատեր ապրում է, ընդհանուր կապիտալը` 355.5 միլիարդ դոլար է:
Աղյուսակի երրորդ հորիզոնականը բաժին է հասել Մոսկվային, որտեղ ապրում է մոտ 70 միլիարդատեր: Այնտեղ աշխատում է ռուսական բոլոր բանկերի կեսից ավելին: Բացի այդ, Ռուսաստանի մայրաքաղաքը հանդիսանում է երկրի մշակութային և արդյունաբերական կենտրոնը:
Չորրորդ տեղում Պեկինն է, որտեղ 61 միլիարդ մարդ է ապրում, իսկ հինգերորդ տեղը՝ Լոնդոնինն է, որտեղ շատ հարուստ մարդիկ նախընտրում են բնակվել և զարգացնել բիզնեսը: