10/05/2019 18:05
G7-ի երկրները հունիսին կանցկացնեն կիբեռգրոհներին դիմագրավելու համատեղ վարժանքներ
G7-ի երկրները հունիսին կանցկացնեն կիբեռտարածության սպառնալիքների դիմագրավման և տեղեկատվական պաշտպանության մեխանիզմների կատարելագործման համատեղ վարժանքներ, հայտարարել է Ֆրանսիայի Էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրյունո լե Մերը։
«Այս տարի, լինելով G7-ի նախագահը, մենք որոշեցինք հաջորդ ամսին կիբեռճգնաժամի մոդելավորմամբ վարժանքներ անցկացնել միավորման երկրներում։ Ես վստահ եմ՝ մենք կկարողանանք շատ բան քաղել այդ վարժանքներից և միասին բարելավել մեր կայունությունը նման սպառնալիքների նկատմամբ»,- ասել է նախարարը։
Նա հայտարարել է, որ տեղեկատվական տարածության սպառնալիքների դեմ իրապես արդյունավետ կարելի է պայքարել միայն գլոբալ մակարդակով։