Կողմնակալ մոտեցում ամբողջ քննության ընթացքում. Ռոբերտ Քոչարյան (Տեսանյութ)
14/05/2019 16:27

Կողմնակալ մոտեցում ամբողջ քննության ընթացքում. Ռոբերտ Քոչարյան (Տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց, որ կողմնակալ մոտեցում է տեսնում:

Նա ընդգծեց՝ կային մարդիկ, որոնք դեռ պետք է հարցաքննվեին քննություն իրականացնելու ժամանակ, մինչդեռ ուղղորդված քննություն է իրականացվել և կան մարդիկ, որոնց դիտմամբ ժամանակին չեն հարցաքննվել:

«Ես սա ուղղակի դիտում եմ որպես գիտակցված, մտածված, կողմնակալ մոտեցում ամբողջ քննության ընթացքում, և քանի որ գործին ծանոթ եմ, կասեմ, որ ամբողջ գործի էությունը, գործի վարույթն իրականացվել է հենց այս ճանապարհով: Նույնիսկ մարդիկ հարցաքննվում են, երբ որ տեսնում են իրենց ուզած պատասխանը չկա, շատ կարճ են կապում, ուղղակի հաջող հարցեր չեն տալիս, չեն շարունակում, սա է գործի էությունը: Ես գտնում եմ, որ այդ մարդիկ պետք է գան և այստեղ հարցաքննվեն», - ասաց նա:

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար։ 

Կողմնակալ մոտեցում ամբողջ քննության ընթացքում. Ռոբերտ Քոչարյան (Տեսանյութ)