14/05/2019 20:25
Նոր Զելանդիայում հայտնաբերվել են դարեր առաջ անհետացած թռչնի հետքեր (Տեսանյութ)
Նոր Զելանդիայի բնակիչը շան հետ զբոսանքի ժամանակ գետի ափին հայտնաբերել է տարօրինակ ոտնահետքեր: Այդ տեղանք ժամանած մասնագետները պարզել են, որ դրանք Մաո տեսակի թռչունի են պատկանում։
Այս թռչնատեսակը վերացել է 16-րդ դարում:
Նշվում է, որ դրանք կշռել են 250 կիլոգրամ և մարդուց գրեթե երկու անգամ բարձրահասակ են եղել։
Ըստ գիտնականների՝ հայտնաբերված հետքերն առաջին ապացույցներն են այն բանի, որ մաոները բնակվել են Նոր Զելանդիայի Հարավային կղզում։