14/05/2019 16:00
Մեխիկոյում օդի աղտոտվածության պատճառով չեղարկել են դպրոցական դասամիջոցները
Օդի սաստիկ աղտոտվածության պատճառով Մեքսիկայի մայրաքաղաքի ուսումնական հաստատություններում չեղարկվել են ֆիզկուլտուրայի բացօթյա պարապմունքները և դպրոցական դասամիջոցները:
Ինչպես ասված է Մեքսիկայի կրթության նախարարության հաղորդագրության մեջ, այս որոշումն ընդունվել է, որպեսզի նվազեցվի հնարավոր բացասական ազդեցությունը երեխաների ու դեռահասների առողջության վրա:
Ավելի վաղ մեգապոլիսի շրջակա միջավայրի հանձնաժողովը (CAME) հայտարարել էր, որ Մեխիկոյի շրջակայքում բազմաթիվ անտառային հրդեհների պատճառով օդում զգալիորեն ավելացել են վնասակար նյութերն ու այրման արգասիքները: Մի քանի օր առաջ այրուքի հոտը պարզորոշ զգացվում Էր քաղաքի միանգամից մի քանի շրջաններում: