.jpg)
15/05/2019 18:34
«ՊՍԺ»-ն կարող է ձեռք բերել «Այաքսի» կիսապաշտպան Ներեսին
«Այաքսի» կիսապաշտպան Դավիդ Ներեսը մոտ է «ՊՍԺ» տեղափոխվելուն:
Ըստ «UOL Esporte»-ի՝ ֆրանսիական ակումբն արդեն բանակցում է Ներեսի ներկայացուցիչների հետ: 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 50 միլիոն եվրո:
Բրազիլացին հետաքրքրում է նաև «Միլանին», «Էվերթոնին» և «Ատլետիկոյին»:
Նշենք, որ Ներեսն «Այաքս» է տեղափոխվել 2017 թվականին: