15/05/2019 15:37
Թուրքիայի խորհրդարանում ահաբեկչություն է կանխվել
Թուրքիայի անվտանգության ծառայությունը կանխել է ծրագրված ահաբեկչություն, որը պետք է տեղի ունենար երկրի խորհրդարանի շենքում: Նախնական տեղեկություններով, ահաբեկչությունը փորձել են իրագործել «Հեղափոխական ազգային-ազատագրական կուսակցություն ճակատ» ծայրահեղական խմբավորման երկու անդամ:
Նրանք մուտք են գործել խորհրդարանի շենք ու փորձել օրենսդիր մարմնի աշխատակիցներին պատանդ վերցնել, սակայն անվտանգության ուժերին հաջողվել է չեզոքացնել ահաբեկիչներին: