15/05/2019 18:26
Պաշտպանության նախարարն այցելել է Կենտրոնական հոսպիտալ (Լուսանկարներ)
Այսօր ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է Կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ տեսակցել է մի քանի բուժվող զինծառայողների, Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Նախարարը հանդիպեց Ագանիկ Զորոգլյանին, ով ապաքինվում է, արդեն հաղորդակցվում է և իր տրամադրությամբ նախարարին վստահեցրեց՝ շուտ ապաքինվելու և շարունակելու է մարտական ծառայությունը։ Դավիթ Տոնոյանը հանդիպեց նաև Արգիշտի Սեփխանյանին, ում վիճակը զգալիորեն բարելավված է», - գրել է նա: