15/05/2019 16:27
Ուժը կորցրած են ճանաչվել գրավատնային գործունեության լիցենզիան
ԿԲ խորհրդի մայիսի 10-ի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել «ՄՎՄՖԻՆԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` ՀՀ, ք. Երևան, Ավան, Աճառյան փողոց 30/2 հասցեում գործող գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 314 լիցենզիան (տրված՝ 19.07.2016թ.)՝ գրավատան կազմակերպչի դիմումի համաձայն:
Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից գրավատունն իրավունք ունի կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են մինչև լիցենզիայի գործողության դադարեցումը կնքված վարկային և պահատվության պայմանագրերից բխող իրավունքների և պարտականությունների կատարման հետ:
«ՄՎՄ-ՖԻՆԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և ֆիզիկական անձանց միջև կնքված վարկային և պահատվության պայմանագրերը կարող են սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից կողմերի նախաձեռնությամբ վաղաժամկետ լուծվել` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 467-րդ հոդվածի 1-ին մասի, վարկառուների կողմից վերցված վարկը և մինչև պայմանագրի լուծման պահը դրա դիմաց սահմանված տոկոսները և գումարի օգտագործման հետ կապված այլ վճարները մարելուց, պահատվության պայմանագրի դիմաց վճարումները կատարելուց, ներառյալ` գույքի պահատվության հետ կապված գրավատան կրած սովորական և արտակարգ ծախսերը հատուցելուց և գրավատան կողմից որպես գրավ կամ ի պահ ընդունված գույքը վերադարձնելուց հետո: