«Բարսելոնը»  Գրիզմանին առաջարկում է տարեկան 17 միլիոն եվրո աշխատավարձ
16/05/2019 10:20

«Բարսելոնը» Գրիզմանին առաջարկում է տարեկան 17 միլիոն եվրո աշխատավարձ

«Բարսելոնը» պայմանագիր է առաջարկել «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանին:

Կատալոնական ակումբը 28-ամյա ֆրանսիացուն առաջարկել է հնգամյա պայմանագիր՝ 17 միլիոն եվրո տարեկան աշխատավարձով, հայտնում է  Diario Sport-ը հղում անելով  L’Equipe-ին:

Գրիզմանն «Ատլետիկոյում» վաստակում էր 21 միլիոն եվրո: Ստացվում է, որ նրա աշխատավարձը 5 միլիոնով նվազելու է, եթե նա տեղափոխվի Կատալոնիա:

Սակայն,  կատալոնական ակումբից նշում են, որ նա ավելի շատ գումար կվաստակի հովանավորների հետ գործարքներով:

«Բարսելոնը» Գրիզմանին առաջարկում է տարեկան 17 միլիոն եվրո աշխատավարձ