Քոչարյանի մասնակցությամբ դատական նիստը շարունակվում է դռնփակ
16/05/2019 18:36

Քոչարյանի մասնակցությամբ դատական նիստը շարունակվում է դռնփակ

Այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստն ընթանում է դռնփակ։ Ռոբերտ Քոչարյանն իր ելույթում հայտարարեց, որ պետական գաղտնիք է հրապարակելու, և նրա փաստաբանը միջնորդեց նիստն անցկացնել դռնփակ։

Մինչ այդ, հիշեցնենք, Քոչարյանն անդրադարձել էր 2008թ.-ի մարտիմեկյան իրադարձություններին նախորդող ժամանակահատվածին, «0038» հրամանին և հայտարարել՝ Արցախից որևէ զորք չի բերվել Հայաստան։ 

Նա հայտարարել էր՝ քննությունից փախնողը չէ։

Քոչարյանի մասնակցությամբ դատական նիստը շարունակվում է դռնփակ