Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի մայիսի 18-ին
16/05/2019 20:45

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի մայիսի 18-ին

Այսօր՝ շուրջ 4 օր տևած քննարկումներից հետո, ավարտվեց Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննարկումը։ 

Չորս օր շարունակ պաշտպանական կողմը ներկայացրեց խափանման միջոցի վերաբերյալ իր դիրքորոշումը, հայտարարեց, որ կալանավորման որոշումն անհիմն է և, նույնիսկ, միջնորդեց վերացնել 300.1 հոդվածի մասով քրեական հետապնդումը։

Երկար ելույթ ունեցավ նաև ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը։ Նա անդրադարձավ փետրվարի 23-ի հայտնի խորհրդակցությանը, ներկայացրեց դրա վերաբերյալ մանրամասներ։

Մեղադրող դատախազական խումբն իր հերթին պնդեց, որ կալանքի մասին որոշումը հիմնավոր է և այս փուլում այն պետք չէ փոխել։ 

Նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը հեռացավ խորհրդակցական սենյակ։

Խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի մայիսի 18-ին՝ ժամը 16։00-ին։ 

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի մայիսի 18-ին